NewDay.am լրատվականի գլխավոր խմբագիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վահե Ղազարյան, մենք հանդիպել էինք, խոստանում էիք հայտնաբերել ինձ ու օպերատորիս ուղիղ եթերում հարվածողներին, ի՞նչ կա, գտա՞ք: Երբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք»:
Դեպքը տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ՔՊ-ականների վերջին երթի ժամանակ։ ՆԳ նախարարը քանիցս՝ թե՛ փակ հանդիպման ժամանակ, թե՛ մամուլի ասուլիսում խոստացել էր հայտնաբերել և պատժել լրագրողին ու օպերատորին հարվածողներին։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի և «24 news» կայքի օպերատորի միջև, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Մասնավորապես՝ թիկնապահը հայհոյել էր այցը լուսաբանող նկարահանող խմբին։ Ի վերջո, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայցելով ներողամտությունը։ Այդուհանդերձ, իրավապահները ձերբակալել են Աշոտ Դանիելյանին՝ բոլորովին այլ վարույթով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը